ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցանկում ԶՊՄԿ-ն ներառված չէ
Տնտեսություն
18:13 25/04/2025
Հայաստան

ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցանկում ԶՊՄԿ-ն ներառված չէ

 ՊԵԿ-ը հրապարակել է 2025 թվականի 1-ին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը, որը գլխավորում է «Գազպրոմ Արմենիա»-ն։

«Ընկերությունը առաջին եռամսյակում պետբյուջե է վճարել 19 մլրդ 901 մլն դրամ։ Ցանկում 2-րդը «Մոբայլ սենթր արթ»-ն է` 16 մլրդ 591 մլն դրամ հարկային մուտքերով, 3-րդ՝ «Գրանդ տոբակո» ընկերությունը՝ 12 մլրդ դրամով, 4-րդում` «Սի Փի Էս էներջի գրուպ»–ը` 7 մլրդ դրամով։ 5-րդը «Փրիթի ուեյ» ընկերությունն է` 6 մլրդ 545 մլն դրամով։

Ցանկում ներառված չէ ԶՊՄԿ-ն։ ՊԵԿ-ը պարզաբանել է, որ Կոմբինատը ցանկում չի ներառվել 2024 թ. արդյունքներով հաշվարկված ռոյալթիի և ռոյալթիի կանխավճարների հանրագումարի բացասական տարբերության պատճառով։

2025 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 409 միլիարդ 353 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է  387 միլիարդ 109 միլիոն դրամ, կամ ավելի է հավաքագրվել  22 միլիարդ 244 միլիոն դրամ»,- ասվում է հաղորդագրությունում:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցանկում ԶՊՄԿ-ն ներառված չէ